loader
Դսեղ գյուղի հանդամասերից ապօրինի ծառեր են հատել

Դսեղ գյուղի հանդամասերից ապօրինի ծառեր են հատել

Փետրվարի 9-ին՝ ժամը 17.55-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել են հունվար ամսին հայտնաբերված ապօրինի ծառահատումների վերաբերյալ անտառխախտման արձանագրություններ, ըստ որոնց՝ հայտնաբերվել են՝ Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի 4 քառակուսում՝ 54 տարբեր տեսակի ծառեր, 1-ին պահաբաժնի 3 քառակուսում՝ թվով 62 տարբեր տեսակի ծառերի, 1-ին պահաբաժնի 3 քառակուսում՝ 111 տարբեր տեսակի ծառեր և Մոտկորի անտառպետության 4-րդ պահաբաժնի 7 քառակուսում՝ 8 հատ քամատապալ տարբեր տեսակի ծառեր: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին՝ ժամը 21.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է հրավիրվել 1984 թ. ծնված Սամսոն Ե.-ն, որը բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերից 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար Դսեղի անտառպետության տարածքում գտնվող, Դսեղ գյուղին հարակից «Աղիկ հողեր» և «Լեսնովի» կոչվող հանդամասերից իրեն պատկանող բենզասղոցով ապօրինի հատել է 11 տարբեր տեսակի ծառեր և իրեն պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է իր տան բակ, որի մի մասը օգտագործել է որպես վառելափայտ, իսկ մնացած մասը փոխանակել բնամթերքի հետ:

«ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանցագործության գործիք հանդիսացող բենզասղոցը վերցվել է:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս