loader
Եղել են բացթողումներ. Բալայանը՝ ՊՆ բեռնատարի վթարի մասին

Եղել են բացթողումներ. Բալայանը՝ ՊՆ բեռնատարի վթարի մասին

ՊՆ ավտոմեքենայի վթարի հետ կապված ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նաև նախաքննություն: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Քննչական մարմինն իրականացնում է քննություն, որևիցե մեկնաբանություն այս փուլում անելը գտնում եմ, որ ճիշտ չէ»,- նշեց փոխնախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ: Բալայանի փոխանցմամբ՝ հիմա այդ ուղղությամբ հատուկ հանձնախումբ է աշխատում, որտեղ ներգրավված են տարբեր ուժեր և ամեն ինչ անելու են, որ նման աննախադեպ պատահարներ այլևս տեղի չունենան:

«Եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է՝ նաև որոշակի անսարքություններ ի հայտ գան»,- նկատեց նա:

Հարցին՝ այս միջադեպից հետո հնարավո՞ր է վերանայումներ լինեն պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից ՊՆ մեքենաները վարելու հետ կապված, փոխնախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ժամկետային զինծառայողները, երբ նշանակվում են վարորդի պաշտոնին, դա չի լինում զորամասի որևէ պաշտոնյայի ցանկությամբ: Այդ վարորդները մինչև բանակ զորակոչվելն անցնում են որոշակի պատրաստություն, և արդեն ընդունում ենք պատրաստված վարորդների: Եթե պարզի, որ տեղի ունեցած վթարը վարորդի մեղքով է, միգուցե նաև որոշակի խնդիրներ կառաջանան այդ ծրագրերը վերանայելու»:

Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ վթարի ենթարկված մեքենայի վարորդը բավականին հմուտ է եղել, մի քանի ամսից արդեն պետք է զորացրվեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ՊՆ զինվորական բեռնատարը վթարի էր ենթարկվել, որի հետևանքնով 4 զինվոր մահացել են, իսկ մի քնաիսը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս