loader
Էջմիածնի շենքերից մեկի նկուղում տեղի ունեցած փլուզման հետևանքով մեկ անձ մահացել է

Էջմիածնի շենքերից մեկի նկուղում տեղի ունեցած փլուզման հետևանքով մեկ անձ մահացել է

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցել փլուզում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծռայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս