loader
Եկել եմ, իրոք, գործ անելու և օգտակար լինելու. Հունան Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել

Եկել եմ, իրոք, գործ անելու և օգտակար լինելու. Հունան Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանում: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարզի նոր ղեկավարը նախ մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերին, հայեցողական պաշտոն զբաղեցնողներին ծանոթացրեց իր աշխատանքային սկզբունքներին և իր ղեկավարությամբ կոլեկտիվի առաջիկա արդյունավետ աշխատանքի տեսլականին՝ ներկայացնելով իր պահանջները, այն է՝ պետք է աշխատել փոխվստահության մթնոլորտում, ու նաև յուրաքանչյուրը պետք է զգա իր անձնական պատասխանատվությունը:

Նա ասաց նաև, որ ինքը քաղաքականացված չէ և չի քաղաքականացվելու և հավելեց. «Եկել եմ, իրոք, գործ անելու և օգտակար լինելու համար»:

Մինչ խորհրդակցությունը պարոն Պողոսյանը շրջայց էր կատարել մարզպետարանում, ծանոթացել աշխատակազմին և  նշեց, որ ուրախ է կառույցում տեսնել տարբեր տարիքի մարդկանց ու նաեւ՝ շատ երիտասարդների. «Դա նշանակում է, որ այստեղ համատեղվում են փորձն ու երիտասարդությունը»:

Այնուհետև մարզպետարանի վարչությունների և  բաժինների ղեկավարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատասխանատվության շրջանակը, գործառույթները, աշխատանքի բնույթը՝ խոսելով նաև տվյալ բնագավառում առկա հրատապ խնդիրների մասին ու անելով առաջարկներ: 

«Աշխատելու ենք՝ սթափ դատելով, քննարկելով և  կոլեգիալ որոշումներ ընդունելով», - խորհրդակցությունն այսպես ամփոփեց Հունան Պողոսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս