loader
Էրեբունիում ինքնությունն անհայտ կինը վրաերթի է ենթարկվել. վերջինս մահացել է

Էրեբունիում ինքնությունն անհայտ կինը վրաերթի է ենթարկվել. վերջինս մահացել է

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնությունն անհայտ կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասսին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19.30-ին, կինը գիտակցության չգալով՝ մահացել է: 

Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս