loader
Երևանի 6 հատուկ դպրոցներում Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների ու ընդունելության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ

Երևանի 6 հատուկ դպրոցներում Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների ու ընդունելության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ մամուլի կենտրոնից:

Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող բողոքարկման մեխանիզմների հետ:

Խնդիրները վեր են հանվել այցերի ընթացքում երեխաների հետ առանձնազրույցների, նրանց խնամքի պայմանների, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում։ Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ նաև հատուկ դպրոցների աշխատակիցների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել իրավասու պետական մարմիններին, պահանջվել են պարզաբանումներ: Ցուցաբերվելու է հետևողականություն արձանագրված խնդիրների վերացման ուղղությամբ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս