loader
Երևանի ավագանիում միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի ավագանիում միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նրան արձագանքել է միայն ՄԻ պաշտպանը, որն արդեն դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այժմ սպասում են  իրավապահ մարմինների արձագանքին՝ դատաբժշկի ուղեգիր ստանալու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս