loader

Երևանի ավագանու նիստը (ուղիղ)

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք և իրարանցում է տեղի ունեցել:

Այսօր` ժամը 11-ին, մեկնարկեց  Երևան քաղաքի ավագանու նիuտը, որի օրակարգում է 24 հարց, այդ թվում՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը հավանություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ արձանի հետ կապված հանրային արձագանքը հնչեղ էր, և շատերը դեմ էին քանդակագործ Դավիթ Մինասյանի լուծումներին, սակայն վերջինս հայտարարեց, որ չի հրաժարվի էսքիզից:

Ներկայացնում ենք ավագանու նիստի օրակարգը

1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

3. «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:

4. «Երևանի հ.70 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

5. «Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

6. Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

7. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի N172-Ա որոշումը հաստատելու մասին:

8. Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու մասին:

9. Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին:

10. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

11. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:

13. Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին:

14. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:

15. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:

16. Պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու մասին:

17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

19. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

21. Երևան համայնքի սեփականության 2017 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

22. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

23. Ս. Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

24. «Բուզանդ-17» համատիրությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս