loader
Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 21-ին` ժամը 14։32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, մարվել` 14։54-ին:

Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս