loader
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որւմ ասվում է.

«Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստին այսօր իրարանցում ու ծեծկռտուք տեղի ունեցավ: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան:

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ևս դատապարտել է Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ կիրառված բռնությունը:

Նշենք, որ «Հայաստան 24»-ը ավելի վաղ մեկտեղել էր ֆեյսբուքահայերի կարծիքներն այս դեպքի առնչությամբ:

Նշենք, որ Մարինա Խաչատրյանը ահազանգում է ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոն Կիրակոսյանի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս