loader
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կանցկացնի կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կանցկացնի կենդանաբանական այգում

Հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում՝ հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդ որում՝ ստուգումներում տեղ կգտնեն Կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս