loader
Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի մոտ օձ է հայտնաբերվել

Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի մոտ օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս