loader
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: Այս մասին տեղեկացնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն:

Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգն և անխափան:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս