loader
Կերկարաձգվի սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու օրենքի ժամկետը

Կերկարաձգվի սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու օրենքի ժամկետը

Հայաստանի սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ենթադրող օրենքի գործողության ժամկետը կերկարաձգվի: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը 2018-ից երկարաձգել մինչև 2021թ.:

«Հարգելի խորհրդարան, խնդրում եմ օրենքին տալ համապատասխան դրական ընթացք, որովհետև այն շատ կարևոր է և թղթակցվում է նաև պետական բյուջեի նախագծի հետ, քանի որ այդ գումարները, որոնք պետք է ուղղվեն սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցությանը, արդեն իսկ հաստատված են և ներկայացված են Ազգային ժողովի քննարկմանը պետական բյուջեի նախագծով»,- նշեց Տերտերյանը:

Հարակից զեկուցող, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին:

«Հիշեցնեմ, որ սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքի գործողության ժամկետը լրանում է 2018թ.: Կառավարության կողմից ներկայացվել է նախագիծ, որ այդ ժամկետը երկարացվի մինչև 2021թ.:»,- ընդգծեց պատգամավորը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս