loader
Երկու քաղաքացի ծեծի են ենթարկել 60-ամյա տղամարդուն և հափշտակել գումար

Երկու քաղաքացի ծեծի են ենթարկել 60-ամյա տղամարդուն և հափշտակել գումար

Հուլիսի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ հուլիսի 4-ին՝ ժամը 11.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում ոմն Անդրանիկ և Գոռ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքով ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Լեռնիկ Շ.-ին և, գրպանից հափշտակելով գումար, դիմել փախուստի: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 10-ին պարզվել է, որ ոմն Անդրանիկը հանդիսանում է 1977 թ. ծնված Անդրանիկ Վ.-ն, իսկ Գոռը՝ 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն: 

Նույն օրը՝ ժամը 12.45-ին, Գոռ Հ.-ն, իսկ ժամը 15.00-ին՝ Անդրանիկ Վ.-ն, իրենց բնակության վայրերից բերման են ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: 

Գոռ Հ.-ն և Անդրանիկ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել: 

Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս