loader
ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

Հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդի որոշմամբ լրացում է կատարվել «Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» որոշման մեջ, որով մեկով ավելացվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը:

Փոփոխություններ են կատարվել «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ. ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը, իսկ Միջխորհրդարանական միությունում Կարինե Աճեմյանին՝ Շուշան Սարդարյանը:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական հանձնաժողովներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման ու գործունեության, ինչպես նաև ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության կարգերը: Նշվել է, որ որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու պատվիրակությունների և բարեկամական խմբերի գործունեության արդյունավետությունը:

Հաստատվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի, ինչպես նաև հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 26 հարց: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծերի քննարկման համար որոշվել է տրամադրել 90-ական րոպե: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս