loader

Ֆիզիկակական անձինք կարող են մեքենա ներկրել երրորդ երկրներից (տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասել է, որ ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի.

«Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Մամուլում ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել 3-րդ երկրներից:

Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին»,- նշեց Միրումյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս