loader
Ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը

Ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը

ՀՀ օրենսդիր մարմինը 96 կողմ ձայնով ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ կից փաթեթը։

Օրենքի նախագծով այսուհետ ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը: Դրանք կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ համայնքի ղեկավարի համապատասխան թույլտվությամբ: Այս պահանջների խախտման համար սահմանվում է վարչական տուգանք:

Նախագծով խոշոր չափի տուգանք կսահմանվի սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։

Կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով։

Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակում՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ երկու մլն դրամով։

Երրորդ անգամ արդեն, ըստ փոխքաղաքապետի, խախտում թույլ տվողին կասեցնում կամ զրկում են այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունից։

Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում. տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս