loader
Գաջի գործարանի մոտակայքում մեքենա է այրվում. փրկարարները դեպքի վայրում են

Գաջի գործարանի մոտակայքում մեքենա է այրվում. փրկարարները դեպքի վայրում են

Նոյեմբերի 8-ին` ժամը 08:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 հասցեում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում այրվում է «Mercedes 280E» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Հ.) շարժիչն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:53-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս