loader
Ղամբարյան. Քրեական հետապնդում՝ 8 քննիչների նկատմամբ

Ղամբարյան. Քրեական հետապնդում՝ 8 քննիչների նկատմամբ

Լրագրողներն այսօր ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք չունի մտավախություններ, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումները կհասնեն նաև ՔԿ:

«Քննչական կոմիտեում ևս լինում են կոռուպցիայի՝ կաշառակերության դեպքեր, ինչի վառ վկայությունը 8 քննիչների նկատմամբ քրեական հետապնդումն է»,-պատասխանեց նա:

Դիտարկմանը, թե նախկինում նման ակտիվությամբ Քննչական կոմիտեն չէր աշխատում, Արթուր Ղամբարյանը նշեց.

«Պետք է դիմեք մեր մամուլի քարտուղարին, նախաքննություն է, ոլորտից էս պահին տեղյակ չեմ »:

Հարցին, թե ՔԿ-ում շարունակում է կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարը, Ղամբարյանը պատասխանեց, որ չի գնացել, չի ուսումնասիրել, բայց իր սենյակում նկարը կախված չէ:

«Նախկինում եղել է: Հանել եմ հրաժարականից հետո: Իմ աշխատասենյակում այժմ կախված են Պարույր Սևակի և Վազգեն Ա կաթողիկոսի նկարները»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս