loader
Գարիկ Սարգսյանը շրջել է Սիփանիկում, ծանոթացել գյուղացիների խնդիրներին

Գարիկ Սարգսյանը շրջել է Սիփանիկում, ծանոթացել գյուղացիների խնդիրներին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փոխմարզպետ Արթուր Մկրտչյանի և մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության աշխատակից Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Սիփանիկ գյուղ։ Համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները մարզպետին ներկայացրել են առկա խնդիրները, որից հետո Գարիկ Սարգսյանը շրջել է գյուղում, ծանոթացել գյուղացիների ապրելակերպին։

Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունից, սիփանիկցիների բողոքները տարբեր են՝ գյուղի մի մասը ոռոգման ջրի խնդիր ունի, իրենց համար գերխնդիր է նաև կոյուղին։ Չնայած խնդիրներին՝ գյուղացիները մարզպետի հետ զրույցում շեշտել են՝ սիրում են իրենց Սիփանիկն ու չեն պատրաստվում արտագաղթել։

Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ վստահեցրել է՝ մարզպետարանի համար առաջնահերթ են բնակիչների խնդիրները, փորձում են ուժերի ներածին չափով լուծումներ գտնել երկար տարիների ընթացքում առաջացած բոլոր խնդիրների համար։ Ինչ վերաբերում է գյուղի մի մասում ոռոգման ցանցի բացակայությանը, ապա մարզպետն ընդգծել է՝ այդ հարցը շուտով լուծում կստանա։

Տեղեկացնենք, որ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվելիք ծրագրով՝ Սիփանիկում առաջիկայում կկառուցվի ոռոգման ցանց։ Նախագծի արժեքը 12.000.000 ՀՀ դրամ է։ Արդեն իրականացվել է նախահաշվարկ, առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս