loader
Գավառ-Սևան ավտոճանապարհին մեքենաներն իրար են բախվել

Գավառ-Սևան ավտոճանապարհին մեքենաներն իրար են բախվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, ավտոմեքենաները հոսանքազրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ա. Ք., ուղևորներ չկան) և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդը՝ Ս. Բ.) ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս