loader
Ղազախստանի դեսպանը ճանաչողական այց է կատարել ԱԱԾ

Ղազախստանի դեսպանը ճանաչողական այց է կատարել ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել է երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ուրազաևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերություններն առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին: 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր` հնարավոր բոլոր ուղղություններով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս