loader
Գազային ատրճանակով օդ է կրակել

Գազային ատրճանակով օդ է կրակել

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 12-ին՝ ժամը 07.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, ում մոտից հայտնաբերվել է գազային ատրճանակ` թույլտվությամբ, 1 փամփշտատուփ և 1 գազային փամփուշտով:

Պարզվել է, որ Անդրանիկ Ղ.-ն նույն օրը՝ ժամը 07.30-ին, Չարենցի փողոցում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ատրճանակից օդ է կրակել:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս