loader
Գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով 5 բնակիչ թունավորվել են

Գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով 5 բնակիչ թունավորվել են

Փետրվարի 19-ին՝ ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի 5 բնակիչ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 07.30-ի սահմաններում, տանը` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս