loader
Գեղարքունիքի և Լոռու մարզպետարաններում նոր նշանակումներ են կատարվել

Գեղարքունիքի և Լոռու մարզպետարաններում նոր նշանակումներ են կատարվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արտաշես Նիկոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակաի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Անդրեյ Ղուկասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս