loader
Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նվարդ Հ.-ն, որը գողության մեղադրանքով մարտի 22-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս