loader
  Գողացվել է երեք արագաչափ

Գողացվել է երեք արագաչափ

Հայաստանի ոստիկանությունը ճանապարհներին տեղադրված երեք արագաչափերի գողության դեպք է արձանագրել, ևս մեկ արագաչափ վնասվել է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

 «Արագաչափերի շարժը կամ փոփոխությունը կատարվում է ոստիկանության հանձնարարականի հիման վրա:Արագաչափերը պետական սեփականություն են, և այդպիսի գործողություններով վնաս է հասցվում մեր պետության շահերին»,-ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերի գործունեությունը դադարեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Խաչատրյանը հիշեցրեց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը գործել և գործում են:

«Վերջին օրերին թյուրըմբռնումների հետ կապված իրավախախտումների քանակի աճ է նկատվել»,-հավելեց ՃՈ պետի տեղակալը: 

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս