loader

Գողության կասկածանքով հետախուզվողը բերման է ենթարկվել. տեսանյութ

Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում` փողոցում, բակում կայանած մեքենաներից գողություններ էին կատարվում: Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք` ոչ: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Իրավապահները համապատասխան միջոցառումներ էին ձեռնարկում: 

Նման դեպքեր էլի էին եղել, բայց այս անգամ գործելու եղանակը նույնն էր: Թիրախը հիմանակնում «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին: Հանցամիտը կողային հայելիներից ու այլ պահեստամասերից զատ, հափշտակում էր հատկապես մեքենաների էլեկտրական կարգավորիչները, որոնք բավական թանկ են, պահանջարկն էլ` մեծ: 
Նման օրինազանցները սովորաբար բռնվում են գիշերային շրջագայությունների ժամանակ: Սակայն այս անգամ գողությունները բացահայտվեցին օպերատիվ ճանապարհով: 

Հունվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության

Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Անտառային փողոցի բնակիչ Արա Մկրտչյանին: 

Նա հայտնել է, որ հունվարի 17-ին, ժամը 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել է շարժիչի համակարգիչ (կամուտատոր), իսկ հունվարին Երևանի տարբեր վարչական տարածքներում կատարել նմանատիպ այլ գողություններ: 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Մկրտչյանը հունվարի 17-ի գիշերը գողացել է Գոգոլի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես»-ի հոսանքի կարգավորիչը: 

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: 

Նախապատրաստվում են նյութեր:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս