loader
Գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. մեկ անձ ձերբակալվել է

Գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2018 թվականի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Վահյան փողոցում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործած անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել և բնակարանից գողացված իրերը թողնելով տան մերձակայքում՝ դիմել է փախուստի:

Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով նախկինում դատված, 1960 թվականն ծնված, Երևան քաղաքի բնակիչ է: Վերջինս գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է՝ նրա կողմից այլ հանցագործությունների կատարումը և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու հիմքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս