loader

Գողություն՝ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին ժամը 13:15-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:10-ի սահմաններում անհայտ անձը Երևան քաղաքի Աբովյան 16/8 հասցեում գործող սրճարաններից մեկում քաղաքացու պայուսակի միջից գաղտնի հափշտակել է 50.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակ, որի մեջ եղել է բանկային քարտ՝ 120.000 ՀՀ դրամ գումարով:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 2018 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հափշտակություն կատարած անձին:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս