loader
Գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 74 հրդեհ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 14 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:

Գրանցվել է օձերի նկատման 16 դեպք, որից փրկարարների կողմից հայտնաբերվել են 5-ը:

ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս