loader
Գրիգորյան. Տրանսպորտի գները բարձրանալու միտում կունենան

Գրիգորյան. Տրանսպորտի գները բարձրանալու միտում կունենան

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց»,- ԱԺ-ում օրինագծի ներկայացման ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
«Օրենքով միջմարզային կանոնավոր փոխադրումների ցանցը կազմակերպում է տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ ներմարզային երթուղային ցանցը՝ համապատասխան կառավարման մարմինը: Հիմա միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով նախատեսվում է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը և դա վերապահել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը»,-նկատեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ուղեվարձի փոփոխությանը, փոխնախարարը նշեց, որ գինն այսօր ազատականացված է, բայց իրականում կա մեթոդոլոգիա, որով հաշվարկվում է գների գոյացումը և կա հնարավորություն վերահսկելու, որ անհարկի բարձր գներ չլինեն:
«Քանի որ մեզանում նոր են սկսվել թանկացումները, մենք ուսումնասիրություններ կատարում ենք: Վառելիքի գինը տեսակարար մեծ կշիռ ունի ինքնարժեքում: Դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչև հիմա գործող սակագները որքանով էին վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը: Եթե դրանք զրոյի մակարդակում էին գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»,-հավելեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս