loader
Գյումրի քաղաքի շենքերից մեկում մասնակի ինքնափլուզում է տեղի ունեցել

Գյումրի քաղաքի շենքերից մեկում մասնակի ինքնափլուզում է տեղի ունեցել

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «911» ծառայությանը մարտի 15-ին՝ ժամը 11:30-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքում տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի 2-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի փակ պատշգամբի հարավարևմտյան պատից մոտ 0.5 քմ հատված. տուժածներ չկան:

Շենքն ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան, ներկայումս շենքում բնակվում է մոտ 10 ընտանիք: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետին, Գյումրու քաղաքապետարանի ԱԻ գծով գլխավոր մասնագետին, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետին ու քաղաքի բնակտնտեսության և համատիրության համակարգման բաժնի պետի տեղակալին:

Փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր հատվածը և իրականացնում են հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանելը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս