loader
Գյումրիում մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա տուժած

Գյումրիում մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա տուժած

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու վերջնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., 1991 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Հ. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս