loader

Գյումրիում տղամարդը ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել քաղաքացուն. տեսանյութ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերեց վնասվածքներով մի տղամարդու: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց՝ գանգուղեղային բաց վնասվածք, արնահոսող վերք, կտրած-ծակած վերքեր, կոմա, աչքի հեմատոմա:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դանակահարություն կատարելու կասկածանքով դեպքի վայրից ոստիկանություն բերման ենթարկեցին Հովհաննես Յանգյանին:

Ըստ նրա՝ վիճաբանության ընթացքում էլեկտրական ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն, հետո զանգահարել ոստիկանություն:

Դանակը և էլեկտրական ջեռուցիչը առգրավված են:

Հովհաննես Յանգյանը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս