loader
Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է

Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է

Օգոստոսի 9-ին՝ ժամը 17:02-ի դրությամբ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն ավարտել է մաքրման աշխատանքները. ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

Օգոստոսի 8-ին` ժամը 10:56-ին, Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու համար դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 17:25-ին «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Օգոստոսի 7-ին` ժամը 10:00-ին Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու համար դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 17:00-ին «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Օգոստոսի 6-ին` ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են «Կոտայքի ՃՇՇ»-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա: 

Ժամը 15:30-ին ավարտվել են պայթեցման միջոցով արհեստական քարաթափման նախապատրաստական աշխատանքները: 

Ժամը 15:46-ի և 18:00-ի սահմաններում իրականացվել են պայթեցման աշխատանքներ, որոնց արդյունքում վերջնական վտանգը չի վերացել: Աշխատանքները դադարեցվել են ժամը 18:30-ին, կվերսկսվեն վաղը առավոտյան:

Ժամը 12:56-ից մինչև 18:38-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:

ՃՈ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է գիշերային հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 5-ին` ժամը 09:45-ին, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Նյուտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներ, իսկ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից՝ ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 09:30-ից 20:59-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:

Ժամը 20:10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Օգոստոսի 4-ին` ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:

Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել է հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, որոնք իրականացրել է «Նյուտեխշին» ՍՊԸ-ն: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 01:10-ին ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս