loader
Հակոբ Արշակյանը չինական կազմակերպության ներկայացուցչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը չինական կազմակերպության ներկայացուցչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետ կապված հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության ներկայացուցչներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ 

Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։

Պան Ջինրենին նշել է, որ շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համապատասխան աշխատանքներ են կատարվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ 

Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի գլխավոր ճանապարհաշինական ծրագիրն է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այն պետք է կառուցվի առավելագույն բարձր որակով՝ պահպանելով շինարարության համար սահմանված ժամկետները։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս