loader
Հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն է եղել

Հաշվապահությունից փող գողացողը ընկերության պահակն է եղել

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի ժամը 17.30-ից մարտի 22-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն և պահարանի վերևի դարակում եղած 456.000 դրամից գողացել 170.000 դրամը, որն առանձնացված է եղել ըկերության աշխատակցուհիներից մեկի աշխատավարձը վճարելու համար:

Նույն օրը՝ ժամը 17-ին, բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոր-Գեղի գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել ընկերության պահակ 23-ամյա Գոռ Բ․-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Նաիրիի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս