loader
Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. ՀՀ նախագահ

Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: 

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված և՛ խորհրդարան, և՛ նախագահ, ինչպես նաև մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաև հպարտ են, որովհետև պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն և՛ կյանքի փորձառնություն, և՛ հպարտություն, և՛ համարձակություն, և՛, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե և ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետևաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարևոր է»: 

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաև Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս