loader
Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գևորգ Գորգիսյանը և Վահե Էնֆիաջյանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս