loader
Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության կանխման և դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան:

Կոնվենցիան ստորագրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի մասնակցությամբ:

Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը Կոնվենցիան ստորագրել է: 47 երկրներից փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Կոնվենցիան այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ՝ հետապնդումից և սեռական ոտնձգությունից մինչև ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն և կանացի սեռական օրգանների խեղումներ:

Կոնվենցիայով նաև մոնիթորինգի հատուկ մեխանիզմ է սահմանվում («GREVIO») անդամ երկրների կողմից բոլոր դրույթների արդյունավետ իրականացման համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս