loader
Հայաստանի և Տոգոյի արտգործնախարարները քննարկել են սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները. տեսանյութ

Հայաստանի և Տոգոյի արտգործնախարարները քննարկել են սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները. տեսանյութ

Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում առավել սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ակտիվացման և այդ ուղղությամբ տարածաշրջանային փոխգործակցություն ծավալելու հեռանկարներին:

ԱԳ նախարարները կարևորեցին փոխգործակցության բազմակողմ ձևաչափերը, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ երկկողմ և բազմակողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի առնչությամբ սերտ համագործակցության ծավալման համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Դյուսսեյը մտքեր փոխանակեցին նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և օրակարգի հարցերի շուրջ:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս