loader
Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում երեկ մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների` օլիմպիադայի նախնական փուլերում հաղթող ճանաչված կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների և ԱՊՀ քարտուղարության ներկայացուցիչները մրցույթի մասնակիցներին մաղթել են հաջողություն, ընդգծելով ոչ միայն մրցակցության, այլև տարբեր պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջև փորձի փոխանակման և համագործակցության հաստատման կարևորությունը։

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա կընտրվեն լավագույնները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին։

Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները առաջիկա օրերին կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Մատենադարանում, կծանոթանան պատմական բացառիկ փաստաթղթերի և գրքերի պատմությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս