loader
ՄիԳ-29-ի օդաչուները որսացել են պայմանական հակառակորդների

ՄիԳ-29-ի օդաչուները որսացել են պայմանական հակառակորդների

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռազմական ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքների ժամանակ իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների որսում:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզումների ժամանակ օդաչուները զույգերով և օղակներով օդում գործողություններ են մշակել արագընթաց թիրախները որսալու բարդ պիլոտավորման տարրերով:

Թռիչքների ընթացքում օդաչուները մշակել են նշված թիրախների որոնման, դրանց ուղղությամբ պայմանական հրթիռների կիրառման և «Էրեբունի» ռազմական օդանավակայանում խախտող օդանավերի հարկադիր վայրէջքի իրականացման հարցերը:

Մարզումները, որոնց մասնակցել են մոտ 50 զինծառայողներ և ավելի քան 20 միավոր ռազմական ու ավիացիոն տեխնիկա, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների համագործակցությամբ՝ մոտոհրաձգային միավորման շահերի շրջանակում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս