loader
Հայաստանում Շվեդիայի քաղաքացու ճամպրուկի անիվի միջից հայտնաբերվել է սև, կասկածելի կոշտ զանգված

Հայաստանում Շվեդիայի քաղաքացու ճամպրուկի անիվի միջից հայտնաբերվել է սև, կասկածելի կոշտ զանգված

Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ  Ռ.-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս