loader
Հայկ Մարությանը Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Հայկ Մարությանը Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: 

Ըստ այդմ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից»,- նշված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշման համաձայն՝ Թելման Թադևոսյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: 

Ըստ այդմ՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից»,- նշված է որոշման մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս