loader
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Նիստին, որի օրակարգում ինստիտուտի տնօրենի ընտրության հարցն էր, մասնակցել է խորհրդի 15 անդամից 13-ը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` Հարություն Մարությանը, Հայկ Դեմոյանը, Արմեն Ասրյանը և Ստեփան Ստեփանյանցը: Շուրջ 3 ժամ հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են թեկնածուների՝ թանգարանի զարգացման տեսլականին, որին հաջորդել է հարց ու պատասխան:

Արդյունքում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրվել ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը։ Վերջինիս օգտին քվեարկել է խորհրդի 11, Հայկ Դեմոյանի օգտին՝ 2 անդամ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս