loader
«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ, խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները՝ խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար:

«Հաշվի առնելով խմբակցության անդամների հետ մեր նախնական քննարկումները՝ այդ պաշտոնի համար առաջադրում եմ Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության»,- ասել է Ա. Թովմասյանը:

Խմբակցության անդամները ողջունել են Ա. Բեգլարյանի թեկնածությունը և միաձայն որոշմամբ նրան առաջադրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս