loader
Հայտարարություն. «Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում»

Հայտարարություն. «Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում»

Գագիկ Բեգլարյանի գրասենյակը պարզաբանում է նախօրեին լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե Վրաստանում ներդրումներ է կատարել:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

«Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «... գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Բեգլարյանը Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան Պողոսյանի հետ որևէ համատեղ բիզնես չունի։

Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի և միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր ետ չեն ընկել։

Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, և դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս